11-ամյա տղան Վարդենիսի գլխավոր զբոսայգում գտնվող տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանցում մահացել

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

69490f64950c34dc32ac1b851735f2d8.jpg

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ,  11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որ տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը և անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

--00--ԶՀ