ԱՄՆ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

աշխարհ

Ամերիկյան իշխանություններն առաջվա պես պատրաստ են Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգի ձեւավորման շուրջ երկխոսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է միջուկային չտարածման հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը:

«Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով»,-ասել Է նա՝ հանդես գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում: Բացի այդ, նրա խոսքով, այս թեմատիկայի գծով ԱՄՆ-ը «ձգտում Է պահպանել եւ ընդլայնել կապուղիները ՉԺՀ-ի հետ»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս ամռանն ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3-ի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագրի) փոխարեն համաձայնագիր ձեռք բերելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, որի գործողության ժամկետը լրանում Է 2026 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՏՏ