Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

սպորտ

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայում մեկ օրվա հանգստից հետո օգոստոսի 5-ին տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին գրում է sport.news.am-ը։

Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի թիմի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը։ Նա չի մասնակցի Հայաստանի հետ դիմակայությանը։

Գաբրիել Սարգսյանի կմրցի Ֆաբիանո Կարուանայի, Հրանտ Մելքումյանը՝ Ուեսլի Սոյի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Լենիեր Դոմինգեսի, Ռոբերտ Հովհանիսյանը՝ Սեմ Շենքլանդի հետ։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Անգոլային (3,5:0,5), Պարագվային (2,5:1,5), Վրաստանին (3:1), Իսրայելին (2,5:1,5), Իրանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի հետ (2:2) եւ 11 միավորով երկրորդն է։

Կանանց Հայաստանի թիմը 7-րդ տուրում կմրցի Իսրայելի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության է մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), պարտվել է Էստոնիային (1,5:2,5) եւ 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։

Իսրայելի հավաքականը հաղթել է Հարավային Կորեային (3:1), Վենեսուելային (2,5:1,5), Էկվադորին (4:0), Թուրքիային (3,5:0,5), Գերմանիային (3:1), պարտվել Ադրբեջանին (1:3) եւ նույնպես ունի 10 միավոր։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

--00--ՏՏ