Ադրբեջանը պնդում է,որ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ դրվի,ինչը նոյեմբերի 10-ի փաստաթղթում չկա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

«Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցագրային ընթացակարգեր լինեն, անցակետեր տեղադրվեն, ինչը նոյեմբերի 10-ի փաստաթղթում չկա: Ադրբեջանցիներին խաղաղության դարաշրջան պետք չէ, դրա համար չափազանց մեծ գին է պահանջվելու, նվազագույնը Արցախի հայաթափումն է, առավելագույնը՝ Զանգեզուրով միջանցք ստանալն է: Եթե ամբողջ Զանգեզուրը չվերցնեն՝ կբավարարվեն Արցախի հայաթափումով և ՀՀ-ի շրջափակումը կշարունակվի»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, Փաշինյանը գնում է պատրանքների հետևից, իմանալով, որ հնարավոր չէ խաղաղության դարաշրջան հաստատել։

«Պետության ղեկավարը չպետք է այդպես վարվի, պետք է իրատեսական ծրագրեր մշակի»,-հավելել է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր