ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկանում են Պետդեպարտամենտի կայքից։
«Պետքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության՝ համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման»։
--00--ԶՀ