Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ կասկածի տակ դնել դեպի Ադրբեջանի սահման իրանական ռազմական տեխնիկայի շարժի մասին տեսանյութ հրապարակած՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ասոցացվող տելեգրամյան ալիքի հավաստիությունը։

Անշուշտ, տելեգրամյան այդ ալիքը պաշտոնական չէ, բայց այն չի էլ կարող պաշտոնական լինել, որովհետև «Տելեգրամ» հավելվածն Իրանում պաշտոնապես փակ է։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Սակայն, մեղմ ասած, տխմար պետք է լինել կարծելու, որ նման ալիք կարող է գործել առանց իրանական պետական մարմինների գիտության, ուղղորդման և համակարգման։

Իսկ ինչո՞ւ են արհեստածին Ադրբեջանում այդքան վախենում այդ ալիքում հրապարակված իրանական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ցույց տվող տեսանյութից։ Որովհետև Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի, որ հենց ադրբեջանական հասարակության մեջ նման նյութերը կարող են ոչ միայն խուճապ, այլ նաև դժգոհության լրացուցիչ ալիք ի հայտ բերել՝ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես են այժմ Իրանից «ոչ պաշտոնական» լրատվական դաշտում հարվածներ հասցվում Բաքվի բռնապետական վարչախմբին ադրբեջանցի հավատացյալ շիաների նկատմամբ բռնաճնշումների պատճառով»։

--00--ՏՏ