Սերգեյ Լավրովը ԼՂ հարցով սերտ շփման մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

782221_0_57_3072_1794_600x0_80_0

Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ մասնավորապես արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սերտ շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, հայտնոում է «ՏԱՍՍ»-ը։

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։

«Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր ուղիներով և բոլոր մակարդակներով՝ ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Նշենք, որ ինչպես ՌԴ ՊՆ-ն էր հայտնել, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է նկատվում։ Նախարարությունից հայտնում են, որ Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է։

Խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար։

--00--ԶՀ

 

 

 

 

 

Տեսանյութեր