ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Երեկ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան։ Այս մասին 24News-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առավոտյան Արցախի ՊԲ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
--00--ՏՏ