ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին. Ջեքի Սփիեր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

l-45x0wh-1430x833z-0.5498.jpeg

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը Թվիթերում գրառումով հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- գրել է կոնգրեսականը։

 --00--ԶՀ

 

Տեսանյութեր