Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մենք էսօր էլ ասում ենք՝ օրենսդությամբ սահմանված կարգով, եկեք հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան, հենց էսօր պատրաստ ենք ապահովել։

Մենք դեռևս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա ՀՀ մաքսային ծառայության և սահմանապահ ծառայության կետ, և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի ՀՀ օենդրությամբ սահմանված կարգով կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։

Ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ։ Եվ մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո։

Ես էսօր պաշտոնապես ասում եմ․ էսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։

Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևան հատվածով չէ։ Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք, և էս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել։

Ճի՞շտ եմ ասում, պարո՛ն Բադասյան, պարո՛ն Աբազյան, չկա դեպք, որ գան, ասեն՝ ուզում ենք հատենք, մենք խոչընդոտենք»,-ասել է ՀՀ վարչապետը։

--00—ԼՄ