Ադրբեջանը մի խնդիր ունի՝ վերացնել նոյմեբերի 9-ի հայտարարությունը․ Փաշինյանը՝ ԼՂ-ում սրման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետը կառավարության նիստի մեկնարկին նշել է, որ հայկական կողմն առաջարկում է եռակողմ ֆորմատով պլան, որն իրենից ենթադրում է Կոռնիձոր-Տեղ-Մ13 ճանապարհի կառուցումից հետո ռուս խաղաղապահների վերատեղաբաշխում։

«Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի առաջարկություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած պետք է ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրութղու կառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։

Բայց կրկնում եմ, խոսքը այստեղ եռակողմ հայտարարության մեջ նոր ճանապարհի կառուցման մասին չէ։ Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,-ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն խուսափում է քննարկել վերը նշված հարցերը, ապա նշել է, որ դա աբսուրդ հայտարարություն է, քանի որ այդ հարցերը բարձրաձայնվել են հունիսի առնցանց ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տտեղ-Մ12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային կարգ էր տեղի ունենում շինարարության կազմակերպության ընտրության նպատակով։

Այս պահի դրության Ադրբեջանի՝ սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստորագրված կառուցակարգերի վերացում»,-ասել է նա և հավելել, որ Ադրբեջանը հիմա մի խնդիր ունի՝ վերացնել նոյմեբերի 9-ի հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ ամրագրված իրողություններից։