Ադրբեջանը պետք է հարգի Ալիևի ստորագրած պարտավորությունները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը շատ է թմբկահարում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ։

«Այո՛, ստանձնել ենք պարտավորություններ և մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք, բոլո՛ր պարտավորությունները։

Ադրբեջանը պիտի կատարի իր 3 հայտարարությունները․

1․ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը,

2․ պիտի հարգի ԼՂ-ում շփման գծում առկայությունը,

3․ պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ-ի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է»։

Վարչապետը նշել է նաև, որ եթե Ադրբեջանը չկատարի իր ստորագրությամբ արձանագրված իրողությունները, ապա պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկում, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկում Ադրբեջանը հարգի իր ստարագրությամբ ստանձնած պարտավորությունները։

--00--ՏՏ 

Տեսանյութեր