Պայմանավորվածություն կա. մերոնք պետք է ճանապարհը սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է. «Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է եւ մինչեւ Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»:

--00--ՏՏ