Եթե նոր ճանապարհի պլանը չէր հաստատվել, ինչո՞ւ էր հունիսին Նիկոլն ուզում Բերձորը հանձնել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

բերձոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլն ասել էր, որ Բերձորը (Լաչինը) հանձնելու են թուրքին։ Դա հունիսին էր։ Այսօր անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ նոր՝ Շուշին շրջանցող ճանապարհի պլանը, դեռ չի հաստատվել։ Բա որ չէր հաստատվել, ինչու՞ էր Նիկոլն ուզում Բերձորը հանձնել․․․․

Նոր ճանապարհի մասին առաջին անգամ ԱԺ-ում խոսել եմ անցյալ տարի օգոստոսի 11-ին։ ՔՊ-ական իշխանություններն անտեղյակ էին, որևէ գաղափար չունեին նոր երթուղու մասին։ Մի տարի էշի ականջում քնած էին, իսկ հիմա մուննաթ են գալիս, թե պլանը չենք հաստատել, ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէր։ Թե չէ ո՞ր ոչ լեգիտիմ պահանջը չեք կատարել․․․

Հ․ Գ․ Արայիկ Հարությունյանի մասին հարց չտաք, էդքան ներվ չունեմ»։

--00—ԼՄ

Տեսանյութեր