Արարատում մի քանի տոննա խոտով բեռնատարը կողաշրջվել է․ իրանցի վարորդին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նկար

Օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Լազեմ Մանսուրը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԼՄ