Փալոնեն կոչ է արել ԱՄՆ Պետդեպին, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությանը դատապարտել Ալիևի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նկար

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել երեկ Արցախի սահմանին տեղի ունեցած բախման վերաբերյալ․ «Սա վերջին օրինակն է, որ Ալիևը սպառնում է Արցախի բնակչությանն անհեթեթ պահանջով, այն է՝ փակել Լաչինի միջանցքը։

Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»:

--00—ԼՄ