Բանակը կատարել է խնդիրը, իրավիճակի որոշակի լիցքաթափում կա. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին։ 

«Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

Դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,-նշել է ԱՀ նախագահը:

 --00--ԶՀ