Արցախի ՄԻՊ. «Բաքուն ուժի կիրառմամբ փորձում է լուծել Լաչինի այլընտրանքային ճանապարհի հարցը»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ադրբեջանցիների էսկալացիան կապված է Ադրբեջանի ոչ լեգիտիմ պահանջի հետ։ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհ պետք է գործարկվի, նրանք ճանապարհի շինարարությունը մի քանի օրում ավարտելու են և պահանջ են ներկայացրել, որ հայկական կողմը տեղափոխվի այդ ճանապարհով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ բանակցություններ են ընթանում, թե ինչ ելք կլինի, տեղյակ չեմ: Ադրբեջանն այդ պահանջը զուգորդում է անթաքույց ուժի կիրառմամբ, և դա փաստ է: Նրանք լկտի ձևով ոտնահարում են միջազգային իրավունքի ուժի չկիրառման սկզբունքը, և այս ամենն արվում է ռուսական խաղաղապահ զորակազմի և միջազգային հանրության տեսության ներքո: Եթե ուզում ենք Արցախը պահել հայկական, պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։