Երևանում մոպեդով վրաերթի են ենթարկել հետիոտնին, որը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 29, 24News

․

Այսօր՝ հուլիսի 29-ին, մոպեդի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռաֆայել Ղ-ն իր վարած մոպեդով Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մոպեդի վարորդն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։

Վթարի փաստի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

--00--ԱՀ