Առաջիկա շաբաթ օրերին անձնագրային և վիզաների վարչությունն ու ստորաբաժանումները կաշխատեն 09։00-18։00-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։

Բացի դրանից՝ նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։

--00—ԼՄ