Ուկրաինայի ԶՈՒ հարվածել է Դոնեցկի մեկուսարանին․ 40 ուկրաինացի ռազմագերի է զոհվել. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

nka8

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով Դոնեցկում, ըստ ռուսական կողմի, զոհվել է 40 ուկրաինացի գերի։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ուկրաինական ուժերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Դոնեցկի շրջանի Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններ։ 

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ վիրավորվել են ևս 75 ռազմագերիներ և մեկուսարանի 8 աշխատակիցներ։

--00—ԼՄ