Դեսպան Հարությունյանն ընդունել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ն․ Սպարտակյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Հուլիսի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։

Զրույցի ընթացքում Վ․Հարությունյանը քննարկել է Ն․Սպարտակյանի հետ ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն առնչվող արդի հարցեր։

Հանդիպմանն ընդգծվել է Եկատերինբուրգի հայ համայնքի հետ համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված մշակութային և կրթական նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

--00--ԱՀ