Սահմանը բացելուց հետո Թուրքիայից ռազմական ագրեսիայի վտանգը կմեծանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը, ՀՀ-ի համար կմեծանա Թուրքիայից սպասվող ռազմական ագրեսիայի վտանգը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իր ռազմական ագրեսիաների համար մի բացատրություն ունի, որն էլ արեց, թե՛ Սիրիայի և թե՛ Իրաքի վրա հարձակվելուց, այսպես կոչված, ահաբեկչական խմբավորումներից եկող «վտանգները», որոնք իբրև թե կարող են իր պետությանը վնաս հասցնել:

«Իր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար պետք է ստեղծի անվտանգության գոտի, այդպիսի գոտիներ կան և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, որտեղ, ի դեպ, դրամաշրջանառությունը տեղի է ունենում թուրքական լիրայով, թուրքական դպրոցներ, կրթօջախներ կան Սիրիայի տարածքում, և այնտեղ չի ապրում որևէ սիրիացի: Ահա այսպիսի վտանգ է իր մեջ պարունակում Թուրքայի հետ սահմանի բացումը»,-  ասել է փորձագետը:  

Բանախոսն անդրադարձել է նաև բանակին և անվտանգային թեմային առնչվող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: