Սյունիքում Nissan March-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա.-ն, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հովնան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱՀ