«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները ստացել են հավաստագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ և պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը:

Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա գնահատանքի խոսքեր է հղել խորհրդարանի գործընկերներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստացել հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև սոցիալական ցանցերում այն ներկայացնելու վերաբերյալ:

«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթաց արդեն անցել և հավաստագրեր են ստացել ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության աշխատակիցները:

Դասընթացի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերին:

--00--ԱՀ