Նոր Զելանդիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

1087922.jpg

Նոր Զելանդիան գրանցել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The New Zealand Herald-ը:

Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անձը 30-ն անց է, ապրում է Օքլենդում: Նա վերջերս է վերադարձել ճանապարհորդություններից, մի երկրից, որտեղ գրանցվել են կապիկի ծաղիկի դեպքեր:

Աշխարհում ներկայում շուրջ 50 երկիր կա, որտեղ գրանցվել են կապիկի ծաղիկի դեպքեր:

Հաշվի առնելով աշխարհում դեպքերի աճը, այդ թվում Ավստրալիայում՝ վիրուսի Նոր Զելանդիա հասնելն անսպասելի չէր»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

--00--ԶՀ