Եթե բաժակաճառերով օրգազմ շարունակենք ապրել, թուրքը երգելով կհասնի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Եթե դու լավ հայրենասիրական երգեր երգես, բաժակաճառերդ էլ օրգազմ առաջացնի շրջապատի մոտ ու ոչ մի բան չանես քո անվտանգության համար, թուրքը կուզենա Շորժայից կգա, կուզենա Երասխից կգա Երևան: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը:

Խոսելով հայտարարված ռեֆորմներից, Վարդանովը նշել է, որ բանակը ոնց կար, այդպես էլ մնում է, շատ քիչ ժամանակ տրամադրող ուսումնամարզական պրոցեսին: Բանախոսն անդրադարձել է նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի՝ Երևանում հնչեցրած հայտարարությանը, նշել է, որ այդ կերպ Իրանն ասաց, որ թույլ չի տա ՀՀ-ից խլել Սյունիքը, քանզի դա իր համար կարմիր գիծ է:

Վարդանովը խոսել է նաև Ադրբեջանի վերջին կրակոցներից:

Մանրամասները՝ տեսանյութում: