Արդշինբանկն առաջարկում է ամառն անցկացնել Mastercard-ի հետ և ստանալ հրաշալի նվերներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

տնտեսական

Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝

·         ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք

·         հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում

·         սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ

·         ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով հագեցած այգի

·         ընթրիք ռեստորանում կամ

·         երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։

Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ<https://www.ardshinbank.am/sites/default/files/%D4%B1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1.pdf>։

Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։  Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։  Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:

Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: