Միացյալ թագավորության դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս․ նա հանդիպել է Գորիսի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

292553345_53415

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն աշխատանքային այցով Գորիսում էր, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Դեսպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարին: Հանդիպման շրջանակներում Ջոն Գալագերը ներկայացրել է սոցիալական ձեռներեցության զարգացմանը միտված և տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոսել է տեղական տնտեսությունների զարգացմանն ուղղված համայնքային նախաձեռնություններից, առկա խնդիրներից: Հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել»,- նշված է հաղորդագրությունում:

--00--ԶՀ