Հայտնի փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

07.07.22.1.jpg

Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնը հուլիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, տեղեկացնում է թանգարան-ինստիտուտի պաշտոնական էջը:

Հյուրին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա Շեյխ Իմրան Հուսեյնին հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի ստեղծման պատմությունը:

Շեյխ Իմրան Հուսեյնը մեծ հետաքրքրությամբ շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Շեյխ Իմրան Հուսեյնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00--ԶՀ