Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համեմատ ցածր է մնում 5 սանտիմետրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻԼԻՍԻ 7, 24News

Ս

2022 թվականի հուլիսի 6-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 72 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է եղել 5 սանտիմետրով։

 

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է բաց թողնվել 145 միլիոն 562 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2022 թվականի հունիսից մինչ հուլիսի 6-ը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 42 միլիոն 579 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

--00—ԻԴ