Երևանում մինչև հուլիսի 12-ը տեղումներ չեն սպասվում, որոշ մարզերում կլինեն կարճատև անձրևներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ամառ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-ին, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

--00—ԼՄ