Փաշինյանը հանձնարարել է կոորդինացված աշխատել Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հուլիսի 7-ի նիստի ժամանակ մինչ զեկուցվող հարցերը քննարկելն անդրադարձավ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակով հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ժամանակ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-րդ երկրնեի քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ օդային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականցնելու։

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ