Պաշտոնյաները հետևել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

հէց

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այցելել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։

Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։

նկար

--00—ԼՄ