Տավուշի մարզում 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆՀՈԻԼԻՍԻ 624News

․

Երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00--ԱՀ