Արթուր Ղազինյանի փոխարեն ՔՊ-ն Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց Արմեն Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

armenkhachatryan06.thumb_.jpg

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հիշեցնենք, որ ըստ Դոնթի բանաձևի, այս պաշտոնը բաժին է հասնում ընդդիմությանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ն նրան այդպես էլ չընտրեց և պահանջեց փոխել թեկնածուին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց փոխել իր թեկնածուին:

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ եթե իրավասու խմբակցությունը հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի իրեն վերապահված թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա դրա իրավունքն անցում է իշխող խմբակցությանը:

ՔՊ-ն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընտրեց իր թեկնածուին՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին:

--00--ԶՀ