Բանկային գաղտնիքի ինստիտուտը դնում են հարվածի տակ․ ԱԺ-ում հարցը տգեղ քննարկումներով դեմ կքվեարկեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Պետական եկամուտների կոմիտեն նախագիծ է ներկայացրել, որը թույլ կտա ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց դատարանի որոշման։ Սա առաջին անգամ չէ, որ բանկային գաղտնիքի ինստիտուտը դնում են հարվածի տակ։

Հույս ունեմ Ազգային ժողովում հարցը առանց օրակարգ մտցնելու այս նախագծի հեղինակներին և զեկուցողներին գեղեցիկ կերպով ցույց կտան ելքի դուռը կամ հարցը կմտցնեն օրակարգ և տգեղ քննարկումներով դեմ կքվեարկեն։

Ընկե՞լ եք բիզնեսի հետևից»։

--00—ԼՄ