Սահմանադրության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահ ՍԴ

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, սակայն, հրապարակված չէ կարգադրության տեքստում, և պարգևատրման ընդհանուր բյուջեն հնարավոր է պարզել միայն ԱԺ հարցմամբ:

Նախորդ պարգևատրումն Անկախության 30-ամյակի առթիվ էր: Նշենք, որ պատգամավորները պարգատրվել են յուրաքանչյուրն իր աշխատավարձի չափով` կախված նրանից` զբաղեցնում են որևէ վարչական պաշտոն, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների աշխատավարձի գործակիցը բարձր է մյուս պատգամավորների գործակիցներից:

--00—ԼՄ