Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության կողմից վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Հ.Դ․-ի կողմից 2022 թ. մայիս ամսվա վերջին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով, 35000 ՀՀ դրամ գումարով զգալի չափի ընդհանուր 1.26 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ