Թուրքիան Արցախի օկուպացված տարածքներում մտադիր է 1 մլրդ դոլար ներդրում անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ֆ

Այսօր Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յաղուբ Սեֆերը։

Բաքվում կայացած Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում  Սեֆերը նշել է, որ խոսքը 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների մասին է, որոնք կներդրվեն այս ընկերությունների կողմից։

Նա նաև ավելացրել է, որ ներդրումների այս ծավալը կշարունակի աճել։

--00—ԻԴ