Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթաց կա. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

1079016.jpg

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը և որոշակի առաջընթաց է գրանցել, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Նրա խոսքով` հունիսի 3-ին Մոսկվայում կայացած խմբի հանդիպման ժամանակ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի համանախագահների շփումների շրջանակում կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տարբեր ասպեկտների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման։

--00--ԶՀ