ՊՆ N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

image.jpg

Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:

--00--ԶՀ