Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

սդ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։

Նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։

 

Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբ։երյալ։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են պայմանագիր  գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության 2023-2025թթ.ծրագրի նորացման մասին։

Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում համագործակցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության միջև։

Երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների միջև ռազմապաշտպանական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձությունն ապահովելու մասին։ 

 

Ներքին գործերի նախարարները վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրն են կնքել։ Իսկ արտգործնախարարները քաղաքական խորհրդակցությունների և դիվանագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։

--00—ԻԴ