Թուրքիան և Պակիստանը քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

images.jpg

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ։ 

Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական ​​հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք ունեն խորը պատմական, մշակութային և կրոնական կապեր։

Կողմերը պայմանավորվել են բարելավել ռազմական հարաբերությունները, հատկապես վերապատրաստման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

--00--ԶՀ