Խուզարկությամբ մեքենայում զենք ու թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

f

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի:

Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է: Հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը լիցքավորված էր 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ մեքենայի դիմապակու արևապաշտպան վահանի գրպանիկից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:
Վարույթը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԻԴ