ԱԺ-ն շուտով չի կարողանալու որոշումներ կայացնել, ՔՊ-ն էլ կարող է պառակտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

ԱԺ-ն շուտով չի կարողանալու որոշումներ կայացնել, ՔՊ-ն էլ կարող է պառակտվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ քաղաքական ճգնաժամի հիմքում Սահմանադրությունն է, և այսօր տեղի ունեցող արատավոր, քաոտիկ դրսևորումները դրա ուղիղ հետևանքն են։ Բանախոսի կարծիքով՝ այսպիսի ներքին անկայունությամբ երկիրը չի կարող դիմադրել արտաքին մարտահրավերներին։

Նրա պնդմամբ՝ Հայաստանը չի կարող դիմադրել Բերձորի հանձնմանը, քանի որ դա նոյեմբերի 9-ի հայտարարության պարտադրանքն է։

Մանրամասները՝ տեսանյութում։