ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News
Բերձորն անկախ ամեն ինչից պետք է անցնի Ադրբեջանին, քանի որ այդպես է նախատեսված եռակողմ համաձայնությունում, իսկ ինչ վերաբերվում է Աղավնո գյուղին, ապա պայքարը, բանակցությունները շարունակվում են։
Այդ մասին Արցախի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան նշեց նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հավելեց, որ Սուս գյուղում, որը նույնպես մտնում է եռակողմ համաձայնագրով հինգ կիլոմետրանոց Լաչինի միջանցքի մեջ, բնակիչ համարյա չկա։ «Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են փոխհատուցումներ», - հավելեց նա։
Ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմերը ՌԴ-ից և Ադրբեջանից մի քանի առաջարկ են ստացել Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, ընտրել են այն, որ ավելի անվտանգ է, քան գործողը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԻԴ