ՃՈ պետի նախկին տեղակալը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

ճո նախկին պետ

Այսօր լրատվամիջոցներով` ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից` իմ նկատմամբ երկուսուկես տարվա անգործության վերածված խորհրդավոր լռությունից հետո, տարածած հաղորդագրության հետ կապված տեղեկացնում եմ, որ այն հիվանդագին ենթադրությունների վրա հիմնված ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է, զուրկ իրավական հիմքերից, տրամաբանությունից և փաստական տվյալներից, որում կոպիտ կերպով խախտվել է անմեղության կանխավարկածը: Այս մասին գրառում է կատարել ՃՈ պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանը։

 

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարութուն էր տարածել, ըստ որի՝ ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս. քրեական գործի շրջանակում բացահայտվել է նաև 577 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու հանցագործության դեպք։

--00—ԻԴ