Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

աս

Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Հայկական կողմից մասնակցածները լրատվամիջոցին հայտնել են, որ «քննարկել են երկու երկրների կառավարությունների կողմից միջազգային խաղացողների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ճիշտ պայմանների ստեղծմանն ուղղված շարունակական ջանքերը»։

Հանդիպման ձևաչափը ստեղծվել է Եվրամիության կողմից։

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։ 

--00—ԻԴ