Կարևորում ենք գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում. Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարսել այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել եմ տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը:

Երևանը, ևս մտել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների մեծ փուլ և մենք առանձնակի ենք կարևորում գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Մարսելում հանդիպում եմ ունեցել նաև հայ գործարարների հետ, որի շրջանակում էլ հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամներին եմ ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:

Քաղաքային տնտեսության զարգացման առումով մենք կարևորում ենք գործարար շրջանակների ներգրավվածությունը, և Երևանը բաց ու պատրաստակամ՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»:

--00--ԱՀ

Տեսանյութեր